Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

11 սեպ 2023 10:17

ՌԴ-ն Թեհրանի և Բաքվի հետ բանակցում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության շուրջ

Մոսկվան բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ առկա ենթակառուցվածքների կիրառմամբ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ հետագայում Իրան արտահանելու հնարավորության շուրջ։

Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողն այս պահին պարզապետ դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ, այնուհետև Իրան, իսկ հետագայում, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Ինչպես ընդգծել է ՌԴ էներգետիկայի նախարարը, առաջին փուլում Մոսկվան պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ առկա ենթակառուցվածքներն օգտագործելու շուրջ՝ խուսափելով նոր շինարարությունից։

Նա նաև շեշտել է, որ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրված են դրա կանքի կոչմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր