Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

11 սեպ 2023 10:49

Բանակցություններին Փաշինյանին կասենք, որ քայլերը, որ արվում են հատկապես ԼՂ--ում, սխալ են, չի կարելի հանդուրժել, նման ընտրություններ ընդունելը անհնար է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակին, հայտնել է, որ պատրաստվում է բանակցություններ վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Վաղը, հավանաբար, կբանակցեմ պարոն Փաշինյանի հետ: Մենք այլ ելք չունենք, քան տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քայլերը, որ արվում են այնտեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը կայանալիք բանակցություններին մենք պարոն Փաշինյանին կասենք, որ նման ընտրություններ ընդունելը բացարձակապես անհնար է։ Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները։ Սա  ընտրություն չէ, որը կարելի է ընդունել», - ասել է Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր