«Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր          Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

11 սեպ 2023 11:45

Երևանում, նաև մարզերում ազատ շրջում են թուրքական համարանիշներով մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներն առանց խոչընդոտի

Արդեն տևական ժամանակ է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ականատես ենք լինում, թե ինչպես են թուրքական համարանիշներով մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները առանց խոչընդոտի երթևեկում՝ գրում է shamshyan.com կայքը:

Անգամ եղել են դեպքեր, երբ թուրքական համարանիշներով ավտոմեքենաները խափանվել են և հայ վարորդները կանգնել և օգնություն են ցուցաբերել նրանց, մինչդեռ համացանցում բազմիցս տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են Թուրքիայում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ թուրքերը ոտնձգություն կատարում ու այդ ժամանակ հիշում ես մեծն Իսահակյանի հայտնի ու արդիական խոսքը՝ «Երբ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, այդժամ թուրքը չկար աշխարհում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր