Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի          Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում       Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը    

11 սեպ 2023 18:58

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր