Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

12 սեպ 2023 17:35

Թուրքական սպառազինություն՝ Ուկրաինայում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հայտարարել է հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայում թուրքական սպառազինություն ոչնչացնելու մասին։

Այսպես, ըստ ՌԴ ՊՆ ամփոփագրի, ուկրաինական Կուպյանսկի ուղղությունում ոչնչացվել է թուրքական արտադրության Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որի հրթիռների տրամաչափը 122 միլիմետր է։

Մինչև 40 կմ հեռահարության և այդ թվում նաև՝ կասետային զինամթերք կրակելու հնարավորություն ունեցող  Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգն արտադրում է թուրքական Roketsan Missiles Industries-ը՝ 1995 թվականից, այն ներառված է նաև Ադրբեջանի ու Ղազախստանի արսենալներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր