Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

14 սեպ 2023 13:50

Լուկաշենկոն ու նրա ռեժիմը պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար այնպես, ինչպես Պուտինը.Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

Եվրախորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալելու օրդեր տալ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ 
 
Նախօրեին ընդունված բանաձևում Լուկաշենկոն անվանվում է  Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխաների բռնի տեղահանման մեղսակից․ ըստ բանաձևի՝ երեխաները տեղափոխվել են այսպես կոչված «բուժական ճամբարներ», որտեղ «նրանք ենթարկվել են  ռուսականացման և գաղափարական մշակման»։
 
Եվրախորհրդարանը համարում է, որ Լուկաշենկոն ու նրա ռեժիմը պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինն ու երեխաների մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան։ Բանաձևը դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությունը Ուկրաինայի դեմ «Ռուսաստանի անհիմն, անօրինական և չհրահրված ագրեսիվ պատերազմին»։
 
Եվրախորհրդարանը գտնում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ միջազգային տրիբունալը պետք է իրավասություն ունենա հետաքննելու ոչ միայն Պուտինի և Ռուսաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության, այլև Բելառուսի ղեկավարության գործողությունները։
 
Դրա համար էլ եվրապատգամավորները կոչ են արել ԵՄ-ին ու ԵՄ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են «ապահովելու Բելառուս պաշտոնյաների քրեական հետապնդումը, որոնք մեղսակից են ագրեսիային, ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին և Ուկրաինայի դեմ կատարված ցեղասպանության հանցագործություններին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր