Հայտնաբերվել է կնոջ դի, որի ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։
Նա ֆեյսբուքյան իր էջում 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանի մասին գրառում է կատարել.
«Մեծ պատերազմ է գալիս. Նիկոլ Փաշինյանը փորձում է կանգնեցնել.
Այսօր ես զանգահարել եմ Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, մեր բռնակալ հարեւանին, Իրանի նախագահ Ռաիսիին և Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլիին։
Փաշինյանը պնդում է հրատապ հանդիպում Ալիևի հետ՝ պատերազմ կանխելու համար.
Նիկոլ, թող ամեն ինչ ստացվի»։
***
Երեկ ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։