Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

15 սեպ 2023 12:39

Պետրակովին կարող են պատասխանատվության ենթարկվել .ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործ է հարուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ Երևանում ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։


ՀՖՖ-ին մեղադրանք է առաջադրվել մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և խաղը ուշ սկսելու համար, փոխանցում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կարող է պատասխանատվության ենթարկվել։


Անցյալ շաբաթ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ՝ ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ Երևանի մարզադաշտի վրայով Լեռնային Ղարաբաղի դրոշով անօդաչու թռչող սարքի արձակման կապակցությամբ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր