Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

19 սեպ 2023 15:41

Բոլոր կողմերից Ստեփանակերտը ռմբակոծում են…Ռմբակոծում են այնպես, ինչպես չեն ռմբակոծել 44–օրյա պատերազմի ընթացքում

Մեկ ժամից ավելի է` ռմբակոծում են Ստեփանակերտը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանը տեղեկություն չունի` կոնկրետ որ հատվածներն են ռմբակոծության տակ և որ կողմից են կրակոցներ արձակում։

«Կարծում էինք` միայն Ասկերանի ուղղությունից են կրակոցները, սակայն ձայնով հասկանում եմ, որ նաև Շուշիի կողմից են կրակում։ Բոլոր կողմերից Ստեփանակերտը ռմբակոծում են…Ռմբակոծում են այնպես, ինչպես չեն ռմբակոծել 44–օրյա պատերազմի ընթացքում»,– նշեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ մարդիկ իրենց երեխաներին կորցրել են` մի մասը դպրոցներում է, մեկը փողոցում է, կապն ընդհատված է, չեն կարողանում գտնել միմյանց։

«Այդ առումով շատ ծանր իրավիճակ է»,– ընդգծեց Հակոբյանը։

Պատգամավորը տեղյակ չէ` Արցախի անվտանգության խորհրդի նիստ կլինի, թե ոչ, քանի որ այս պահին գտնվում է Ստեփանակերտի մեկ այլ հատվածում, չի կարողանում տնից դուրս գալ։

«Չգիտեմ` ուր գնամ, ինչ անեմ. ոչ մի տեղեկություն չունեմ»,– ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում մարդկանց մի մասն այս պահին ապաստարաններում է, քաղաքում տագնապ է միացված, երկնքում անօդաչուներ են պտտվում։

Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։

Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր