Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

21 սեպ 2023 11:11

Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, բլոկ-պոստեր են դրել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին

Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա:

Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է:

Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:

Անկեղծ ասած, ստեղծված իրավիճակում արցախցիների մոտ առանձնապես լավատեսական սպասումներ չկան, սակայն մեծ թվով հարցերի պատասխաններ ակնկալվում է ստանալ այս քննարկումից:

Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ արդեն պարզ է, բայց ինչպես ասում են` «սատանան մանրուքներում է» և այսօրվա բանակցությունները հստակություն կմտցնեն ասելիքի ու անելիքի առումով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր