Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 սեպ 2023 11:28

Ադրբեջանի համար սեպտեմբերի 21-ը ընտրված է, օպերացիան էլ հենց այդպես էր նախատեսված, ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք ՀՀ-Ի և Արցախի համար բնութագրել են անկախություն

«Արցախի պաշտպանության ապահովմամբ, ապահովվում էր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով, հարվածները Արցախին դրանք մի քանի անգամ շատ ավելի ծանր ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է   դա պատկերացնել։


«Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է  Արցախում, շատերը, հատկապես ՀՀ իշխանությունները փորձում են բացառապես ներկայացնել որպես Հայաստանից դուրս գտնվող խնդիր։


Այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կրկնում էին՝ Արցախում  տեղի ունեցողը բացառապես Արցախին ու արցախցիներին վերաբերող հարց է, առաջիկայում իրենց մաշկի վրա զգալու են ադրբեջանական ագրեսիայի, սադրանքների  ողջ  էությունը։ Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստան, բոլոր այն ծանր, բարդագույն իրավիճակները, որոնք մենք այսօր տեսնում ենք,  ավտոմատ փոխանցվելու են Հայաստանին»,- ասաց Աբրահամյանը։


Ըստ նրա, պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց  Արցախի Հանրապետության դեմ, Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվացրեցին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան։


Խոսելով այսօր Եվլախում Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին, Տ.Աբրահամյանի ասաց, որ պատահական չէ ընտրված հենց սեպտեմբերի 21-ը. «Ադրբեջանի համար այս օրը ընտրված է։ Օպերացիան էլ հենց այդպես էր նախատեսված, որ սեպտեմբերի 21-ին ավարտված լինի ու բանակցություններն այդ օրը տեղի ունենան, քանի որ  Ադրբեջանը  փորձում է  ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք  Հայաստանի և Արցախի համար բնութագրել են ազատություն, անկախություն, անվտանգություն։ Այդ հադիպումը հենց այսօրը կազմակերպելը նպատակ ունի նաև  բարոյապես ոչնչացնելու այն, ինչն այս իշխանությունները երկար ժամանակ անում են։


Որքան տեղյակ եմ, այդ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում, մի քանի մակարդակում, քանի որ  ստեղծված իրավիճակում մի կողմից թվում էր՝ ամեն ինչ շատ ակնհայտ է, թե ինչ է  տեղի ունենալու, մյուս կողից  դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է  լինելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր