Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

21 սեպ 2023 15:50

Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարում Հռոմի հետ 1-2 մլրդ եվրոյի զենք գնելու շուրջ․ Հռոմը մերժել է

La Repubblica-ն պնդում է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարում Հռոմի հետ 1-2 միլիարդ եվրոյի զենք գնելու շուրջ․ հայտնում է Sputnik зарубежье-ն։


Բանակցությունները ձախողվել են իտալական UAMA գերատեսչության՝ հակամարտության մեջ ներգրավված երկրին զենք վաճառելուց հրաժարվելու պատճառով, գրում է թերթը։


Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը այլընտրանք է փնտրում Թուրքիայում և Իսրայելում։ Իտալիան մտավախություն ունի, որ իրավիճակը կազդի ադրբեջանական գազի մատակարարման վրա, որի միջոցով Հռոմը պատրաստվում էր փոխհատուցել ռուսական կապույտ վառելիքի մասնակի կորուստը։


Ադրբեջանին անհրաժեշտ իտալական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի թվում են հրետանային զենքերը, հրետանին, հակաօդային համակարգերը, ինքնաթիռները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր