Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

22 սեպ 2023 16:14

Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է

Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին մասնակցելու կոչ է արել:

«Ես հայերին բողոքի ակցիների կոչ չեմ անում. դա դժվար թե օգնի: Ես կոչ եմ անում Հուդա Փաշինյանի հորը նրա առավոտյան սուրճի մեջ թույն թքել և չեմ հասկանում, թե ինչու նա դեռ դա չի արել: Միակ բանը, որ արդարացնում է նրան, այն է, որ նա մահացել է երեք տարի առաջ՝ չտեսնելով առաջին ղարաբաղյան խայտառակությունը»,- գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ Russia Today-ի ղեկավարը սեպտեմբերի 20-ին թելեգրամյան ալիքում կիսվել էր բլոգեր Միկա Բադալյանի գրառմամբ, որում վերջին նշել էր, որ «յուրաքանչյուր ոք, ով այսօր (սեպտեմբերի 20-ին) չի գալիս Հանրապետության հրապարակ, մեղսակից է լինելու ոչ միայն Արցախի հանձնմանը, այլև արցախահայության ցեղասպանությանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր