Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 սեպ 2023 16:30

Մարտակերտը լրիվ հանձնված է, դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ և անհետ կորածներ ունենք. Քաղաքապետ

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրել է, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։


Մարտակերտի քաղաքապետն ասել է, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:


Միշա Գյուրջյանը, սակայն, նշել է, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:


Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր