ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 սեպ 2023 16:54

Խաղաղապահներին ոչ ոք չի կարող ասել, որ նրանք ինչ-որ սխալ են անում, երբեք չենք համաձայնի խաղաղապահների հասցեին հնչող նախատինքների հետ

Ռուսաստանը հասկանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները կարող էին դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դեռ չսկսած, և իրենք ունեն պատասխանատվության բաժին կատարվածի համար։

«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելու փորձի հետ, կամ առավել ևս՝ ռուս խաղաղապահների վրա, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործառույթները կատարելով իրենց մանդատի համաձայն։ Խաղաղապահներին ոչ ոք չի կարող ասել, որ նրանք ինչ-որ սխալ են անում,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ երբեք չեն համաձայնի նման նախատինքների հետ:

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում:

«Շարունակում ենք աշխատել նաև Հայաստանի հետ՝ հատկապես այս դժվար օրերին»,- ասել է Պեսկովն ու հիշեցրել, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը, Հայաստանը մեզ հարազատ ժողովուրդ է։ Գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում, շատ ավելին։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը երկրի հետ։ Հայկական կողմի, Փաշինյանի հետ այդ թվում, մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները»,- եզրափակել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր