Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

29 սեպ 2023 14:09

Թուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան.Կարսից մինչև Ադրբեջանի հետ սահման կկառուցվի հինգ կայան

Թուրքիան սկսել է դեպի Նախիջևան քաղաք երկաթգծի կառուցման մրցույթի նախապատրաստումը և ծրագրում է 5 տարվա ընթացքում ավարտել դրա շինարարությունը։ Այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։


«Կարս-Նախիջևան երկաթուղու երկարությունը կկազմի 224 կմ»,- ասել է թուրք նախարարը։


Կարսից մինչև Ադրբեջանի հետ սահման կկառուցվի հինգ կայան։ Երթուղու երկայնքով նախատեսվում է կառուցել 10 կամուրջ, 18 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման գիծ, 144 ստորգետնյա անցում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր