Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

29 սեպ 2023 15:17

Հարցը կքննարկվի Բաքվի հետ.Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շարունակությումը դեռևս պարզ չէ։ Ինչպես URA.RU-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս թեման քննարկման առարկա է լինելու Ադրբեջանի հետ։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ մենք այժմ խոսում ենք առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի համար, Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը, ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Մինչդեռ Արցախի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր