Բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները և այրվել          Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին       Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը    

30 սեպ 2023 15:10

«Բայրաքթարը»՝ Ուկրաինայում․ Անկարան կզինի Կիևին

Թուրքական ընկերությունը Կիևին կօգնի անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում. «Բայքարը» 100 միլիոն դոլար է ներդրել Ուկրաինայում մի քանի նախագծերում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանում։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։


Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հանդես է եկել հայտարարությամբ.


«Մենք երեք հիմնական ներդրումներ ունենք Ուկրաինայում։ Դրանցից մեկը անօդաչու սարքերի արտադրության գործարանն է։ Մենք ունենք սպասարկման կենտրոն, այստեղ ունենք նաև մեր շտաբը»,- նշել է գործարարը։


Նրա խոսքով, գործարանի շինարարությունը պետք է ավարտվի 1,5 տարում։


Հունիսին Bayraktar-ը հայտնել էր, որ Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում կսկսվի միայն 2025 թվականին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր