2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

30 սեպ 2023 19:04

Մեր հայրենակից Արմեն Սողոյանը ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր Վարչության անդամ

Վիեննայում ընթացող Համաշխարհային հոգեբուժական կոնգրեսի շրջանակներում այսօր՝ 30.09.2023թ. Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր ասամբելայում Համաշխարհային ասոցիացիայի Գործադիր Վարչության անդամ ընտրվեցին.

Ընտրված նախագահ՝ Թոմաս Շուլցը (Գերմանիա),
Գլխավոր քարտուղար՝ Սոուլ Լեվինը (ԱՄՆ),
Հրատարկչության և կրթության քարտուղար՝ Նորբերտ Սկոակուսկաը (Նորվեգիա)
Գիտական սեկցիաների քարտուղար Արմեն Սողոյանը՝ հաղթելով Ավստրալիայի և Կանադայի թեկնածուներին: 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան Գլխավոր ասամբլեայում ունի 5 քվե, Ավստրալիան՝ 34 Կանադան՝ 23:

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 145 երկրների 250.000 հոգեբույժների: Գլխավոր Ասամբլեայի նիստերը կայանում են երեք տարին մեկ և ամեն անգամ ընտրվում են Գործադիր Վարչության ութ անդամներից չորսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր