Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

05 հոկ 2023 14:47

Ի՞ն է եղել Սիլիկյան թաղամասում, իրվիճակը լարվել է. կարմիր բերետավորները բերման են ենթարկել քաղաքացիներին

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ:


Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած  Ոստիկանության կարմիր բերետները մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով բերման են ենթարկել։


Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն ցուցաբերեցին, որոնց մեջ կային նաև իրավապահներ:


Այս պահին, հատուկ տեխնիկայով, ոստիկանների ու կարմիր բերետների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր