Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

05 հոկ 2023 18:02

Ադրբեջանը Արցախի նախկին ղեկավարներին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկմամբ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Արցախի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանի վերաբերյալ։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության համար» և նրանց սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում՝ հայտնում են այդ երկրի հատուկ ծառայությունները։

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը այսօր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամսով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր