Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

07 հոկ 2023 16:03

Առեղծվածային դեպք. 19-ամյա մայրն իր 2 ամսական աղջկան քնեցրել է օրորոցում, ապա հայտնաբերել մահացած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս խոշորացված համայնքի գյուղերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել է երեխայի դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը սյունիքի մարզի բնակիչ՝ 2 ամսական աղջիկ է, ում մայրը՝  19-ամյա Սառա Օ.-ն, ոստիկաններին ու բժիշկներին հայտնել է, որ ինքը նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում երեխային կերակրել է և քնեցրել իրենց սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Ժամը 01:40-ին արթնացել է և տեսել, որ աղջնակը մահացած է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է սպանության հատկանիշներով քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր