Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

08 հոկ 2023 10:45

Տեսանյութ.Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 2053-ի, վիրավորվել է 9240-ը

Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը` վիրավորվել: Այս մասին հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները։

«Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 2053-ի, 9240-ը վիրավորվել է, 1329 տուն վնասվել կամ ավերվել է»,- հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի  նախարարությանը:

Շաբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել է մի քանի երկրաշարժերի մասին Աֆղանստանի արևմուտքում՝ մինչև 6,4 մագնիտուդ  ուժգնության:

Նշվում է, որ նահանգը, որտեղ տեղի է ունեցել  երկրաշարժը, սահմանակից է Իրանին ու Թուրքմենստանին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր