Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

12 հոկ 2023 15:17

Հանցավոր խմբավորման այլ անձինք էլ կան. Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ և լաբորատորիա

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։


Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնից հաղորդում է ստացվել՝ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու, պահելու և իրացնելու վայրերի վերաբերյալ:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:


Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման վայրերը, ինչպես նաև՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից երկուսը հանդիսանում են ՌԴ, երեքը՝ ՀՀ քաղաքացիներ:


Քննչական բաժնի քննիչների կողմից, օրենքով սահմանված կարգով, մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերի, ընդհանուր՝ 35 գրամ քաշով բյուրեղանման զանգվածներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված` 8 գրամ քաշով, խծուծներ, թվով 9 փաթեթներ` ընդհանուր 17 գրամ քաշով, պարզման ենթակա բնույթի զանգված` 4 գրամ քաշով, ապակե տարա` 51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ, ապակյա կաթուցիչ, ապակյա գլանակ և ապակյա ծխամորճ` այրված և մոխրացած հետքերով, 30 պարկերի մեջ աճեցվող կանեփանման բույսեր, տարբեր տեսակի քիմիական զանգվածներ, ապակյա տարա` դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ` 0.93 գրամ քաշով, կանաչ գույնի իր` գորշ, վառված զանգվածի պարունակությամբ:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:


Քրեական վարույթով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:


«Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր