Իրանի ԱԳ նախարարը ակնարկել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբերը կարող են միանալ պատերազմին, եթե Իսրայելի հարվածները չդադարեն

«Եթե սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող այս կազմակերպված պատերազմական հանցագործություններն անմիջապես չդադարեն, ապա կարող ենք ցանկացած հավանականություն պատկերացնել»,- ասել է Ամիրաբդոլլահիանը։
Պարբերականը նկատում է, որ իրանցի նախարարը չի մանրամասնել ցանկացած հավանականության վերաբերյալ, բայց դա ակնհայտ ակնարկ էր, որ Իրանի կողմից աջակցվող խմբերը կարող են միանալ պատերազմին:
«Զավեշտալին այն է, որ այն ժամանակ, երբ Ամերիկան ինքնազսպման կոչ է անում կողմերին, նա թույլ է տալիս կեղծ սիոնիստական ռեժիմի հանցագործներին սպանել կանանց, երեխաներին և խաղաղ բնակիչներին Գազայում»,- ասել է Ամիրաբդոլլահյանը։
Ամիրաբդոլլահիանը այս մասին ասել է Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ բանակցություններից հետո: