«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

13 հոկ 2023 16:11

Մենք պետք է զգույշ լինենք Թուրքիայի հետ.Աշոտ Թավադյան

Գնաճը զսպելու համար Հայաստանը վարում է թանկ փողերի քաղաքականություն՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Թուրքիան վարում է տրամագծորեն հակառակ տնտեսական քաղաքականությունը՝ թողնելով, որ գնաճը հասնի 60%-ի: Վարվող տարբեր տնտեսական քաղաքականություններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստան-Թուրքիա սահմանների հնարավոր բացման դեպքում  տնտեսական հարաբերությունների վրա և ինչպե՞ս խթանել ընդհանրապես արտահանումը Հայաստանից:  Վերոնշյալ հարցերը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանին:

Ա. Թավադյան-Թուրքիան հետաքրքիր՝ միշտ ծայրահեղ քաղաքականություն է վարում: Մենք ամբողջ Եվրապայի, Ասիայի մակարդակով թանկ փողերի քաղաքականություն ենք վարում՝ 0-ական գնաճի դեպքում կարող ենք ունենալ 10%-ից ավել վերաֆինանսավորման տոկոսադրույք, իսկ Թուրքիան լրիվ հակառակ քաղաքականություն է վարում՝ 60% գնաճի պայմաններում ունեն մոտ  10% վերաֆինանսավորման տոկոսադրույք: Այս պայմաններում կարող ես գնալ Թուրքիայից գումար վերցնել, սպասել, այնուհետև դոլարը վաճառել և վերադարձնել այդ գումարի 60%-ը իսկ մնացածը դնել գրպանդ: Իհարկե, այս մեխանիզմն Անկարան վերահսկում է: Իսկ նման բան հնարավոր է, քանի որ 10% վերաֆինանսավորման տոկոսդրույքը 60% գնաճի պայմաններում տարբերությունը բացասական է:

Դրա հետ մեկտեղ Թուրքիան նաև սուբսիդավորում է իր գյուղատնտեսական ոլորտները, և եթե սահմանները բացվեն, ինչ իրավիճակ մենք կունենանք: Եթե մեր ապրանքը, որն, ենթադրենք, արժե 500 դրամ և կարող էինք վաճառել 1 դոլարով, հիմա արժեվորված դրամի պայմաններում պետք է վաճառենք 1.5 դոլարով: Իսկ թուրքերը հակառակը՝ այն ապարնքը, որ իրենց մոտ արժեր 1 դոլար հիմա կարող է Հայաստանում վաճառել ոչ թե 480 դրամով, այլ՝ 380-ով: Դե արի ու այս մրցակցությանը դիմացի: Այնպես որ՝ մենք պետք է զգույշ լինենք Թուրքիայի հետ, քանի որ նա ակնհայտ այնպիսի դրամավարկային քաղաքականություն է վարում, որն այս պահին բերում է արտահանման տեսանկյունից իր ապրանքների գների զգալի իջեցմանը:

Panorama.am-Այս տենդե՞նցն է հիմա Հայստանից ԵԱՏՄ ապրանքների արտահանման դեպում, երբ մեր արտահանման հիմնական ուղղությունն այդ շուկան է:

Ա. Թավադյան-ԵԱՏՄ-ի հետ մենք պետք է համաձայնեցված քաղաքականություն վարենք, որպեսզի նման իրավիճակ չլինի, երբ փոխարժեքները նման կտրուկ ամրանում են: Այստեղ օրենքի փոփոխության կարիք կա, այն դեպքում, երբ միասնական արժույթի մասին են խոսում: Դեռ համաձայնեցրե՛ք ձեր փոխարժեքները, որպեսզի արտահանմանը չվնասեք:

Այս սեկտորը մեր համար կարևորագույն է: Ժամանակին, երբ ելույթ եմ ունեցել ԱԺ-ում, այնտեղ ասում էին, թե ՌԴ-ի հետ սահման չունենք: Խնդիրն այն չէ, թե ում հետ ունես սահման, խնդիրն այն է, թե որ երկիրն է քեզանից պատրաստի ապրանք տանում և որ երկիրն է պատրաստ քեզ վաճառել էներգառեսուրսներ, ճկուն քաղաքականության պայմաններում՝ նաև զարգացնել ռազմարդյունաբերությունը: Թող ԵՄ-ն մի հատ ռազմական գործարան կառուցի այստեղ:

Ճիշտ է, որ այս պայմաններում մենք առաջին հերթին պետք է մեր շահերը հստակ պաշտպանենք, բայց դրանց պաշտպանության խնդիրը պետք է հստակ լուծել: Այն դժվար է, բայց հնարավոր է լուծել: Այստեղ որոշումների որակի բարձրացման զգալի կարիք կա, պետք է այդ որոշումներին համակարգային անդրադառնալ: Հայտարարություններ անելով չէ, որ հարցերը լուծվում են՝ մեխանիզմներ առաջարկելով են հարցերը լուծում:

Panorama.am-Դուք հիշատակեցիք էներգառեսուրսները:Գաղտնիք չէ, որ դրանք Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն ունեն, իսկ դրանց հիմնական մասը գալիս է ՌԴ-ից: Հնարավո՞ր է էներգակիրների միասնական շուկա ձևավորել ԵԱՏՄ-ում, որի նախաձեռնությամբ մշտապես հանդես է գալիս Հայաստանը:

Ա. Թավադյան-Այստեղ պայմանագրի փոփոխության կարիք կա, քանի որ ընդամենը հայտարարություններ է արվում, թե ընդհանուր շուկայի պետք է անցեն: Այն մեզ, իհարկե, ձեռք է տալիս, բայց ես դրան դեմ եմ: Տեսեք, թե ինչ է ստացվում: Քանի որ ԵԱՏՄ պայմանագրի շատ կարևորագույն կետեր բավականին լղոզված է գրված, մակրոտնտեսական, դրամավարկային ցուցանիշների, կոոպերացիայի վերաբերյալ, ի դեպ պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է, որ հիմնական նպատակներից մեկն է կոոպերացիան: Եթե դա է հիմնական նպատակներից մեկը, ապա համապատասխան մեխանիզմներ պետք է մշակվի:

Իսկ էներգակիրների գների նշանակումը, քաղաքական գործիք է: Հիմա 165 դոլար է, վաղը կտանք 170-180 դոլար: Այդ իրավիճակը մեզ ձեռք չի տալիս: Այստեղ պետք է զուտ տնտեսական հարաբերությունների հասնենք: Մենք պետք է հնարավորինս քայլեր անենք ընդհանուր շուկային անցնելու առումով: Այստեղ նույնպես պետք է խնդիրը համակարգված լուծել: Կարծում եմ՝ այն առանձին չի լուծվի, պետք է այնպես լուծել, որ էներգակիրների գները, կոոպերացիայի, համաձայնեցված դրամավարկային խնդիրենրը միասնաբար լուծել և այդ հարցը նույնպես պետք է փաթեթով բարձրացնենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր