Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

14 հոկ 2023 10:49

Կան տեղեկություններ, որ ադրբեջանական ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս, որ լքված տներում թալան իրականացվի

Կան տեղեկություններ, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել ցանկացած գնով Արցախից տեղահանվածներին վերադարձնել իրենց տները, ծրագիր են մշակում, ռազմավարություն, որով վստահություն կներշնչեն արցախցիներին, գոնե` մի փոքր խմբի։ Ադրբեջանը դա համարում է իր հեղինակության հարց, որով կարող է մանեւրել աշխարհի առաջ եւ ազատվել էթնիկ զտման քաղաքականություն կիրառողի խարանից։


Հենց այդ նպատակով էլ ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս, որ լքված տներում թալան իրականացվի, որ արցախցիների հետվերադարձը հնարավոր լինի: Իր ծրագիրն Ադրբեջանը փորձելու է իրագործել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջոցով, որոնք մինչեւ սեպտեմբերի 19-ը սերտ կապեր ունեին Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հետ։


Սակայն արցախյան գործիչները քիչ հավանական են համարում զանգվածային վերադարձը, կարծում են, որ Արցախ կգնան միայն ճարահատյալ տարեցները, որոնք Հայաստանում չեն գտնի մշտական տանիք եւ չեն կարողանա ինտեգրվել Հայաստանի իրականությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր