Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել. ինչպիսին է գնաճը․ «Ժողովուրդ»       Իշխանափոխության կայծը՝ Գյումրիից․ «Հրապարակ»    

16 հոկ 2023 14:24

Իրանը սպառնում է.Եթե Իսրայելը չդադարեցնի հրթիռային հարձակումները, ապա թող սպասեն պայքարի նոր ճակատների, որը կարող է հանգեցնել Իսրայելի իշխանության և պետականության անկմանը

Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը Թեհրանի համար կարմիր գիծ կլինի, նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ»։ Այս մասին РИА-ի հետ զորւյցում ասել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին։ 


«Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազայի ներխուժումը կարմիր գիծ է, որ Պաղեստինը սպասում է, որ Իսրայելը թույլ տա այդ սխալը: Եթե Իսրայելի ռեժիմը նման քայլի դիմի և չդադարեցնի հրթիռային հարձակումները Գազայի հատվածի վրա, ապա պետք է սպասել նրա դեմ պայքարի նոր ճակատների ի հայտ գալը, և ոչ մեկը, ինչպես հիմա է»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով, Պաղեստինի դիմադրության ճակատը «գործնականում սահմաններ չունի», և որտեղ էլ որ Իսրայելը հանդիպի դրան, նա «անկասկած ենթարկվելու է դրա հարձակմանը»:


Ազիզին հավելել է, որ մի քանի ճակատներում կռիվը «կարող է հանգեցնել Իսրայելի իշխանության և պետականության անկմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր