Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 հոկ 2023 15:19

ԱՄՆ-ում տղամարդը մուսուլմանների հանդեպ ատելության ֆոնին սպանել է 6-ամյա պաղեստինցի տղային և ծանր վիրավորել 32-ամյա մորը

ԱՄՆ Իլինոյսի նահանգում մահմեդականների հանդեպ ատելության ֆոնին 71-ամյա Ջոզեֆ Չուբան դանակի հարվածով սպանել է 6-ամյա տղային և ծանր վիրավորել 32-ամյա մորը։


Իշխանությունները 71-ամյա հարձակվողին մեղադրանք են առաջադրել ատելության հիմքով հանցագործության մեջ։ Նշվում է, որ տղամարդը հարձակումն իրականացրել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իսլամաֆոբիան ԱՄՆ-ում անընդունելի է՝ հաշվի առնելով այս դեպքը։


Բայդենն ընդգծել է, որ ինքը «ցնցված և ապշած է վեցամյա երեխայի դաժան սպանությունից և նրա մոր սպանության փորձից» նաև հայտնել, որ խոսքը ԱՄՆ տեղափոխված պաղեստինցի մահմեդականների մասին է։ Ինչպես ընդգծել է Բայդենը, «ամերիկացիները պետք է միասին կանգնեն՝ մերժելու իսլամաֆոբիան, ինչպես նաև այլատյացությունը՝ իր բոլոր ձևերով»:


«Ես բազմիցս ասել եմ, որ չեմ լռելու ատելության առաջ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Ամերիկայում տեղ չկա որևէ մեկի նկատմամբ ատելության համար»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր