Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

05 նոյ 2025 20:35

Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը

Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջըԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: 

Դեպքի վայր են ժամաել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները: 

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա կին է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսինը:  Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր