Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ          Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ       ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին    

17 հոկ 2023 10:00

Ինչ ասել է, թե տարածքն իրենց անծանոթ է, չեն կարող մոտենալ. Երեւանի շտապօգնությունն ավտովթարից տուժածներին թողել է անօգնական.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչ է կատարվում Երեւանի շտապօգնությունում, սովորական «բարդակ» է հիշեցնում:


«Իրավունքն» ահազանգ է ստացել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին Ջրվեժ-Ձորաղբյուր խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել եւ երբ զանգահարել են շտապօգնություն, ստացել են տարօրինակ պատասխան: Շտապօգնությունից ասել են, թե տարածքն իրենց անծանոթ է, չեն կարող մոտենալ: Տուժողները մնացել են քաղաքացիների ցուցաբերած առաջին օգնության հույսին, որոնք էլ տեղափոխել են նրանց հիվանդանոց: Դեպքից օրեր անց, երբ կրկին զանգահարել են շտապօգնություն`պարզաբանելու համար, թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը, ասել են, թե` պետք է Գառնիի շտապօգնություն զանգեին կամ Աբովյանի:



«Նման լարված վիճակում, մի՞թե չէր կարող շտապօգնությունը ինքը կապ հաստատել եւ կանչ գրանցել, երբ մեքենայում եղել է հղի կին ու մեկ տարեկան երեխա: Ու երբ հարցրեցինք, ստացանք պատասխան, թե` սա մեր գործը չէ, դուք պարտավոր եք իմանալ շտապօգնության տարբեր տեղերի համարները», - վրդովված մեզ հայտնեց քաղաքացին»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր