Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 հոկ 2023 18:09

Իսրայելի հանցագործությունները եթե շարունակվեն, ոչ ոք չի կարող կանգնեցնել մուսուլմաններին.Իսրայելի քաղաքականությունը ղեկավարում է ԱՄՆ-ն.

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե Գազայում Իսրայելի հանցագործությունները շարունակվեն, ոչ ոք չի կարող կանգնեցնել մուսուլմաններին և դիմադրության ուժերին։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Իսլամական հեղափոխության առաջնորդը մանրամասնել է, որ իրենց տեղեկություններով՝ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի քաղաքականությունը ղեկավարվում է ամերիկացիների կողմից։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատասխանատու է վերջին հանցագործությունների համար, իսկ Իսրայելի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ ռմբակոծությունը պետք է անհապաղ դադարեցվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր