Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի ՀՀ-ի օկուպացված տարածքներից. նրանք ամրանում են Սյունիքում և Վայոց Ձորում

Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաև քարտեզ հրապարակվեց, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ազերիները ամրապնդել իրենց դիրքերը 2022 թ֊ի սեպտեմբերին Հայաստանից գրավված տարածքներում` Ջերմուկից 1,5֊2 կիլոմետր հեռավորության վրա և ճանապարհ կառուցել Քարվաճառի շրջանից դեպի Ջերմուկ...
Չի բացառվում, որ Գեղարքունիքի մարզի գրավված տարածքներում էլ են ազերիները ինժեներական և այլ աշխատանքներ կատարում... Հաշվի առնելով այս ամենը համոզված եմ, որ Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի Հայաստանի օկուպացված տարածքներից...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից