Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

19 հոկ 2023 13:19

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է իր զինվորներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել սոցիալական ցանցերից օգտվող զինվորականներին բանակի շարքերից հեռացնելու մասին։


Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գերատեսչությունից հայտնել են, որ նախապատրաստվել և ներկայացվել են նոր առաջարկներ՝ ծառայության կանոնների հետագա խստացման վերաբերյալ օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար։


ՊՆ-ից զգուշացրել են, որ լուրջ միջոցներ կձեռնարկվեն զինվորականների նկատմամբ, ովքեր կոպտորեն կխախտեն զինվորական էթիկայի կանոնները, ինչպես նաև կանոնակարգերի և համապատասխան հրամանների պահանջները՝ բջջային հեռախոսներ օգտագործելիս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր