Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnր          Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթnղական թեզերի պրnպագանդայով    

19 հոկ 2023 15:18

Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ երկու ռազմակայաններ

Լիբանանի Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ երկու ռազմակայաններ։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։


Նշվում է, որ ըստ Al Mayadeen-ի, Սիրիայում՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանին գտնվող Ալ Թանֆ ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Կոնոկոյի ռազմակայանը, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում։


Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։


Միջադեպի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր