«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

20 հոկ 2023 08:29

Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տեւական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը:

Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, եւ եվրոպական կառույցներն ուշիուշով հետեւում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն: Դրանք ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում, եւ դրանց արտահանումը կարող է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը տեւական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ եւ առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում։ Ճարպիկ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել․ վերեւից ասել են` ռիսկային է, Արեւմուտքը կիմանա` կզայրանա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր