«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

21 հոկ 2023 18:20

Ցունամին կարող է հաջորդել Ստամբուլի 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հնարավոր երկրաշարժին

Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը

Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի:

Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի նվիրված միջազգային խորհրդակցություն): 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին էր կանխատեսումներ արել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ: Խոսքն այս դեպքում Մարմարայի նահանգում հնարավոր երկրաշարժի մասին էր։

Մորիվակին նշել էր, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ 1 շաբաթ անց։

Նա նաև հավելել  էր, որ ռիսկային գոտիներ են համարվում Աթաթուրքի օդանավակայանը, Զեյթինբուրնուն, Քյուչուքչեքմեջեն, Ավջըլարը, Բույուքչեքմեջեն և Ֆաթիհը, Թուզլան, Փենդիքը և ծովափնյա շրջանները։

«Մենք դա տեսանք 1999-ի երկրաշարժի ժամանակ, շատ ցնցումներ եղան։ Եթե հողը փափուկ է, ուրեմն դա խնդիր է, Հաթայում էլ է այդպես։ Այս շենքները միացված են և բոլորը  կառուցվել են մինչև 2000 թվականը, դրանք մեծ վնասներ կկրեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր