Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները          ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար       Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 հոկ 2025 11:48

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, ցունամիի վտանգ է հայտարարվել

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, ցունամիի վտանգ է հայտարարվելՖիլիպինների ափերի մոտ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը մեծացնում է ցունամիի առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են ամերիկացի սեյսմոլոգներն ու օդերևութաբանները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 58 կիլոմետր խորության վրա։

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ։

Ավելի ուշ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 5.9 մագնիտուդով նոր երկրաշարժերի և Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած ևս 6.0 մագնիտուդով երկրաշարժի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր