«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

21 հոկ 2023 15:48

Չեմ բացառում, որ կլինեն ռազմական գործողություններ․տարածաշրջանում մեծ պատերազմի որոշումը կայացվելու է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում

Հոկտեմբերի 23-25 Ադրբեջանում տեղի ունենալիք թուրք-ադրբեջանական հերթական զորվարժությունը չի բացառվում, որ նախերգանքը լինի Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիայի, Aysor.am-ի հետ զրույցում նշում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: 

«Ամեն հերթական զորավարժություն կարող է վերածվել պատերազմի, իհարկե, պետք է զգոնությունը բարձրացնել՝ հաշվի առնելով, որ այս զորավարժությունները տեղի են ունենալու Նախիջևանում, Արցախի օկուպացված տարածքներում՝ Թուրքիայի հետ համատեղ: Այնուամենայնիվ, մեծ պատերազմ սանձազերծելը Ադրբեջանի որոշումը չի լինելու, ավելին՝ Թուրքիան էլ չի հիմնական որոշողը. տարածաշրջանում մեծ պատերազմի որոշումը կայացվելու է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում»:

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Իրանը, Ռուսաստանը հետամուտ են տարածաշրջանում իրենց շահերի սպասարկմանը, այնպես որ, Ալիևը չի կարող իրեն թույլ տալ ինքնուրույն մեծ պատերազմի սանձազերծման որոշում կայացնել:
 
Նահապետյանը նաև չի բացառում, որ այս զորավարժություններն Ալիևի կողմից ուժի կիրառման ուղերձ են հոկտեմբերին սպասվող բանակցություններին ընդառաջ՝ Հայաստանից ավելին ստանալու նպատակադրմամբ:
 
«Այդուհանդերձ, ես նաև չեմ բացառում, որ ռազմական գործողություններ կարող են լինել, բայց դա նշանակում է, որ այդ գործողություններին ուղղակիորեն ներգրավվելու են Իրանը և Ռուսաստանը: Հարց է՝ եթե անգամ Ալիևը հավաքական արևմուտքից նման հրաման ստացած լինի, արդյո՞ք Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության: Ալիևը գիտակցում է, որ կարող է լրջագույն կորուստներ ունենալ: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Ալիևը որդեգրել է փոքր քայլերի քաղաքականություն, որն արտահայտվեց 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ճնշումներ գործադրելով, դաշնակիցների լծակներն օգտագործելով Հայաստանի դեմ, Եվրոպական երկրների՝ Հայաստանին աջակցելու ցանկության չեզոքացմամբ՝ Եվրամիության երկրների հետ գազային-նավթային պայմանագրերի քանակը մեծացնելով: Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական զինանոցը բավական մեծ է, լուրջ, փորձառու մարդիկ են զբաղված քաղաքականությամբ՝ ի տարբերություն Հայաստանի. այս պահին չափելի չեն Հայաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական ջանքերը»:

Ռազմական փորձագետն ասում է՝ հարցրեք Փաշինյանին և Պապիկյանին, թե ինչու Հայաստանը զորավարժություններ չի անում: «Ի վերջո, զորավարժությունները հնարավորություն են զորակոչված անձնակազմի մարտական պատրաստությունը, ոգին բարձրացնելու, զորքերի ներդաշնակման, նորագույն տեխնիկային տիրապետելու հմտությունները բարելավելու: Գուցե, Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանին կարող է զսպել Եվրախորհրդարանի ամբիոնից մանիպուլատիվ, կեղծ տեղեկություններ տարածելո՞վ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր