«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

24 հոկ 2023 14:35

Ժամանակն է մի կարևոր սրբագրում անելու՝ հայ-ադրբեջանական 30-ամյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է

Ժամանակն է մի կարևոր սրբագրում անելու՝ հայ-ադրբեջանական 30-ամյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է«Ժամանակն է մի կարևոր սրբագրում անելու՝ հայ-ադրբեջանական 30-ամյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է: Կան խնդիրներ, որոնք մենք հիմա առօրյա ռեժիմով պետք է լուծենք: Այդ խնդիրների մեջ է թշնամու ներկայությունը, խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որը պետք է համաձայնեցվի երկու երկրների մեջ, այն փոխադարձ պարտավորություններն ու փոխադարձ բոնուսները, որոնք կարող են լինել քննարկումների արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արսենյանի խոսքով՝ իրենք շարունակում են գնալ խաղաղության ճանապարհով. «Ես խոսել և շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է, խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ: Մենք արդեն կկարողանանք խաղաղության պայմաններում գույքագրել նաև այն հնարավոր բացթողումները, որոնք այսօր կան»:

Ըստ Արսենյանի՝ 30 տարի ապարդյուն է անցել հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ միտքը. «Դրա արդյունքը մենք արձանագրեցինք, որպես ազգային իղձերի աղետ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետական իղձերը դնենք ռելսերի վրա»:

3+3 ձևաչափով հանդիպմանն անդրադառնալով՝ Արսենյանն ասաց. «Հանդիպումը գնահատում եմ շատ դրական, հարևանների հետ մեր հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրների հետ կապված քննարկումները միայն պրոդուկտիվ են, միայն ողջունելի են, որովհետև խնդիրների քննարկումը բերում է նաև խնդիրների լուծման հնարավորություն: Հարևանների հետ քննարկման պարագայում մենք կարողանում ենք գտնել օպտիմալ ֆորմուլան, որը բավարարում է և՛ մեզ, և՛ հարևաններին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր