Մեդվեդեւը վիրավորական բառամթերք է օգտագործել Փաշինյանի հասցեին և դա կոռեկտ չէ

«Ես դրան, եթե չեմ սխալվում, որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ որ ասել եմ, որովհետեւ ես այդ թեմաներին անդրադարձ ունեցել եմ: Ակնհայտ է, որ ձեր նշած փաստերը առնվազն հարցեր են առաջացնում, այդ հարցերի պատասխանները պետք է գտնել որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կա եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ իհարկե, անձնական հարթության խննդիր էլ է առաջացնում, որովհետեւ անհասկանալի է նման ձեւակերպումը, նման խոսակցությունը եւ նման դիրքը այն մարդկանց համար, ովքեր իրար հետ, այնուամենայնիվ. բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը,գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում՝ հավանաբար նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով տեղում մնաց։ Հետո նա որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով հեռացավ մեր թշնամիների մոտ։
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան...»։