Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 հոկ 2023 10:41

Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերը՝ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

Երևանի քաղաքապետի տեղակալների անունները հայտնի են:
 
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը:  
 
Լևոն Հովհաննիսյանը քվեարկության 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։
 
Սուրեն Գրիգորյանը քվեարկության 32 կողմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։
 
Երևանի ավագանին քաղաքապետի տեղակալ ընտրեց նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանին՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր