Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

28 հոկ 2023 14:10

ԱՄՆ ավիահարվածները Սիրիայում զենքի և զինամթերքի պահեստներին «նախազգուշական ազդանշան» են Թեհրանի համար

ԱՄՆ ավիահարվածները Սիրիայում զենքի և զինամթերքի պահեստներին, որոնք ենթադրաբար պատկանում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «նախազգուշական ազդանշան» են Թեհրանի համար։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է ՏԱՍՍ-ը։


«Սա հզոր նախազգուշական ազդանշան է: Մենք հուսով ենք, որ նրանք [Իրանը] ընդունեցին դա: Եթե չանեն, եթե հարձակումները շարունակվեն, ապա մենք, ինչպես [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը] ասաց, կշարունակենք պատասխանել»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։


Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ հարվածները նաև վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն «Իրանին պատասխանատու է համարում» Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա մի քանի հարձակումների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր