Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 նոյ 2023 09:42

ՌԴ ԱԳՆ-ից հայկական կողմին ակնարկել են, թե՝ դուք թեկնածուներին առաջարկեք, մենք կմտածենք

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանը ՌԴ-ում, կարելի է ասել, փաստացի չունի արտակարգ և լիազոր դեսպան. ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այնտեղ նոր դեսպան նշանակել, սակայն դա, կարծես, չի ստացվում։

Ավելին, ինչպես այս օրերին մամուլը տեղեկացրեց, իշխանությունների կողմից ներկայացված թեկնածուին (խոսքը իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասին է) ՌԴ ԱԳՆ-ն մերժել է։ Կան տեղեկություններ, որ Ռուսաստանը ոչ թե ուղղակի չի արձագանքել ագրեմանին, ինչպես, ըստ դիվանագիտական կանոնակարգի, վարվում են մերժելու դեպքում, այլ նույնիսկ ակնարկներ են ուղարկել ՀՀ ԱԳՆ, որ նա ցանկալի թեկնածու չէ:

Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ ընդհանրապես Հայաստանի դեսպանի նշանակման հետ կապված Մոսկվայում վերապահումներ ունեն, և ՌԴ ԱԳՆ-ից հայկական կողմին ակնարկել են, թե՝ դուք թեկնածուներին առաջարկեք, մենք կմտածենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր