Կենդանակերպի չորս նշաններ, որոնք կարող են սիրով զբաղվել ցանկացած վայրում          Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում       Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու    

10 նոյ 2023 12:51

Հայաստանը հրաժարվում է հաղորդակցության ուղի տալուց, այդ պատճառով Արաքսի հարավային ափով է երկաթուղի կառուցվելու.Ալիև

«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունը, այն է՝ Աղբենդայի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը»,- Տաշքենդում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին ասել է Իլհամ Ալիևը:


Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում  է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան հաղորդակցության ապահովումից։


«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,-հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ երկու երկաթուղային գիծ կլինի Իրանի և Ադրբեջանի միջև։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր