Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին          Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը       Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում    

10 նոյ 2023 13:52

Իսրայելը փորձարկում է Թուրքիայի համբերությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է փորձարկել Թուրքիայի համբերությունը, այդ թվում՝ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքներով։


«Նրանք [Իսրայելը] փորձարկում են մեր համբերությունը` խոստացված հողի իրենց պատրանքներով, որը ներառում է մեր երկրի տարածքները, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»,- ասել է նա Անկարայում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Էրդողանը նաև նշել է, որ իսրայելական կողմը «կենթարկվի պատասխանատվության և կդատվի ողջ մարդկության առջև»։




«Հավաքական [միջազգային] խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։


«Հավաքական [միջազգային] խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր ամբողջ ուժով պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր