«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

10 նոյ 2023 16:27

Դուրս են կանչել տանտիրոջը և սկսել են ծեծել. երբ դուրս են եկել հայրը, եղբայրը, նրանք գործի են դրել ինքնաձիգը

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, նշված հասցեի բնակչին մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան մոտ անհայտ անձինք զենքերով վիճաբանում են հոր հետ:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը, ժամը 17:20-ի սահմաններում, «BMW» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով մի խումբ անձինք գնացել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, դուրս հրավիրել նշված փողոցի տներից մեկի բնակիչ Ա.Խ.-ին, ապա ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բռնի գործողությունները շարունակվել են անգամ երբ տանից դուրս են եկել Ա.Խ.-ի հայրը, եղբայրն ու այլ անձինք, այդ ընթացքում նշված հասցե եկած անձանցից մեկն իր մոտ գտնվող՝ ինքնաձիգին նմանվող առարկայով կրակահերթ է արձակել: Հարվածներ ստացած անձը բուժօգնության է դիմել բժշկական հաստատություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ  և  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա․Խ․-ն ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննությամբ տան դիմացից ու հարակից տարածքներից հայտնաբերվել և առգրավվել են թվով 11 կրակված պարկուճներ, ինչպես նաև՝ արնանման հետքեր: Առգրավվել է նաև դեպքի վայրը նկարահանող սարքերի տեսագրությունները։

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձիք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառները, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանց նույնականացնելու, ինչպես նաև հրազենի բնույթն ու ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նշված նպատակներով, ինչպես նաև ավտոմեքենաներով դեպքի վայր եկած և առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր