Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

13 նոյ 2023 09:27

Էրդողանն ու Պուտինն առաջիկայում հնարավոր է բանակցություններ վարեն Գազայի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերսկսի Գազայի հարցով «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր են նաև բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայի առաջնորդի գրասենյակում ունեցած իր աղբյուրին հղումով։

«Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին գործակալության աղբյուրը պատասխանել է, որ նման բանակցությունները ևս բացառված չեն։

«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, իհարկե, արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ընդգծել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր