Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

13 նոյ 2023 10:00

Վտանգավոր թակարդ, որի մեջ փորձում են ներքաշել արցախցիներին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։ Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և դիրքորոշումը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացվող դիմումի մեջ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ստորագրել, որ տվյալ անձը ՈՐևԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ․․․ ։

Իմ կարծիքով, սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել Արցախցիներին։
- Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի։
- Արդյո՞ք այդ դիմումն ստորագրող անձինք չեն ստորագրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ լուծարելու թղթերի տակ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր