Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 նոյ 2023 13:18

Տեսանյութ. «Ժողովուրդ ջան արդեն 4-5 ամիս է, ինչ ժամանակ է տրվում, ու փչացած հեռախոս եմ դառնում էս հանձնարարականի մասով.Ավինյան

Երեւանի իշխանությունը որոշել է զբոսայգիներ կառուցել շների համար, բայց վարչական շրջանների ղեկավարությունը, կարծես, նպատակահարմար չի գտնում։

Այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել Երևանի 12 վարչական շրջաններում շների համար զբոսայգիներ առանձնացնելու հարցը։

Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտնել է, որ Կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում արդեն մի հատված առանձնացված է շների համար։ «Եթե հիմա արդեն մի հատված ունենք, որքանո՞վ է նպատակահարմար օղակաձև զբոսայգում էլի նման հատված ունենալը»։

Ավինյանն ասաց, որ իրենք պետք է հասկանան, թե որտեղ են Կենտրոնում կառուցելու այդ զբոսայգիները։

Ի պատասխան վարչական շրջանի ղեկավարը խնդրեց ժամանակ տրամադրել հարցը հստեկեցնելու համար, ինչը զայրացրեց Ավինյանին։

«Ժողովուրդ ջան արդեն 4-5 ամիս է, ինչ ժամանակ է տրվում, ու փչացած հեռախոս եմ դառնում էս հանձնարարականի մասով։ Գնացեք, գտեք այդ հստակ տեղերը, որտեղ կնախագծենք այդ շների զբոսայգինները։ Մեկ շաբաթ հետո կզեկուցեք ամբողջը»,-ասաց Ավինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր